ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Դեսպան Արմեն Սարգսյանը Հայաստանում ակտիվ հանդիպումներ է անցկացնում

17.01.2018 | 14:06

«Ժամանակը» տեղեկացրել է, որ նախագահի հավանական թեկնածուն կարող է լինել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը։
Պարզվում է, որ Արմեն Սարգսյանը արդեն մի քանի օր է՝ Հայաստանում է։ Նա ապրում է Դեմիրճյան փողոցի վրայի իր տանը և այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում, նրան են այցելում իր մտերիմները, որ թերևս տեղյակ են Սարգսյանի քաղաքական պլանների մասին:

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ